31 օգոստոսի 2012 - 18:22 AMT
Հալեպի հայկական թաղամասերի մոտակայքում այս գիշեր 4 ռումբ է պայթել

Հալեպի սիրիահայ բնակիչների խոսքով` քաղաքի հայկական թաղամասերի մոտակայքում այս գիշեր 4 ռումբ է պայթել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը, հղում անելով Սիրիայում բնակվող սիրիահայ իր աղբյուրներին: Նա հավելեց նաև, որ բարեբախտաբար տուժածներ չկան:Իրենց հերթին դամասկոսահայերը Ադամյանին հայտնել են, որ իրենք լավ վիճակում չեն և ամեն օր կրակոցների ու պայթյունների ձայներ են լսում:

Սիրիայում արդեն մոտ 17 ամիս է չեն դադարում սիրիական ընդդիմության և կառավարական զորքերի միջև զինված բախումները: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 17 հազարը: