Սիրիայի կառավարությունը «պատրաստ է խաղաղ կարգավորման և սատարելու է Լահդար Բրահիմիի առաքելությանը», ով սեպտեմբերի 1-ից պաշտոնավարելու է որպես ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց:
Համապատասխան հայտարարությունն ուրբաթ օրը Թեհրանում արել է վարչապետ Վաիլ ալ-Հալկին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Ես խնդրել եմ Պան Գի Մունին ճնշում գործադրել այն երկրների վրա, որոնք սադրում են Սիրիայում ռազմական գործողությունների շարունակականությունը, որպեսզի դադարեցվի արյունահեղությունը»,-ասել է ալ-Հալկին` «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցում: