31 օգոստոսի 2012 - 21:41 AMT
Ֆիլիպիններում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ

Ֆիլիպիններում տեղի է ունեցել 7.9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է արևելյան ափին, Սամար նահանգում, 33 կմ խորությունում, հաղորդում է ԱՄՆ Աշխարհագրական ծառայությունը:

Զոհերի և փլուզումների մասին չի հաղորդվում:

Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում հայտարչարվել է ցունամիի վտանգի մասին: