31 օգոստոսի 2012 - 21:27 AMT
Ամերիկահայերը բողոքի ակցիա կանցկացնեն Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատան դիմաց

Ամերիկահայերը բողոքի ակցիա կանցկացնեն Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատան դիմաց: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն (ANCA), բողոքի ակցիան տեղի կունենա օգոստոսի 31-ին, տեղի ժամանակով 15:00-ին:

Ակցիայի մասնակիցները իրենց բողոքը կարտահայտեն հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան, ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ: Բաքու ժամանելուն պես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Սաֆարովին անմիջապես ներում է շնորհվել: