Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց ընտրանին տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը: Ավարտվեց 3-րդ խաղատախտակի վրա ընթացող Մարկ Պարագուա – Վլադիմիր Հակոբյան պարտիան:
Մրցակիցները 45-րդ քայլում ավարտեցին պարտիան ոչ ոքի:
Հիշեցնենք, որ մինչ այս Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տոնեց Օլիվեր Դիմակլինգի նկատմամբ, իսկ Ուեսլի Սո-Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան-Օլիվեր Բարբոսա, Մարկ Պարագուա-Վլադիմիր Հակոբյան զույգերը պարտիաները ավարտեցին ոչ-ոքի: