1 սեպտեմբերի 2012 - 10:47 AMT
Մահապարտներն Աֆղանստանում գրոհել են ՆԱՏՕ-ի ռազմակայանը

Վեց խաղաղ աֆղաններ են զոհվել թալիբների կողմից ՆԱՏՕ-ի ռազմակայանի մոտ իրականացրած ահաբեկչության արդյունքում՝ Սաիդաբադում: Զինծառայողների թվում զոհեր չկան, հայտնել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի հրամանատարությունը:

Ըստ տեղական մարմինների, անհայտը պայթեցրել է ռազմակայանի դարպասները՝ ճանապարհ բացելով մյուս գրոհայինների համար, որոնք պայթուցիկով լի բեռնատարում էին: «Նրանք սպանեցին վեց խաղաղ բնակիչների, չորս քաղաքացիական անձանց և հետախուզության երկու աշխատակիցների»,-ասել է այդ նահանգի նահանգապետի ներկայացուցիչ Շահիդուլլա Շահիդը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հարձակման համար պատասխանատվությունը, որի արդյունքում ամբողջովին ոչնչացվել է ռազմակայանի մոտի փողոցային շուկան, ստանձնել են թալիբները: