1 սեպտեմբերի 2012 - 11:16 AMT
Չմիացած երկրների շարժումը միաձայն սատարել է ատոմի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքին

Չմիացած երկրների շարժումը միաձայն սատարել է ատոմի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքին և դատապարտել է ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները Իրանի դեմ, հայտնում է Իրանի անգլալեզու Press TV հեռուստաալիքը:

Ընթերցելով ամփոփիչ կոմյունիկեն՝ հանդիպման նախագահ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց, որ չմիավորված երկրները նաև դեմ են արտաքին միջամտությանը Սիրիայի ներքին գործերին, որն արդեն 1,5 տարի է, ինչ ապրում է դաժան զինաված հակամարտության պայմաններում:

Ընդհանուր առմամբ, կոմյունիկեն 700 կետ է պարունակում, այդ թվում պայքարը իսլամաֆոբիայի և ռասիզմի դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: