1 սեպտեմբերի 2012 - 10:49 AMT
«Հայոց աշխարհ». Առաջիակա ամիսներին թանկացումներ են սպասվում

«Հայոց աշխարհ» օրաթերթը գրում է, որ գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացումն այս տարի զգալիորեն մեղմել է Հայաստանում ձևավորվող գնաճը։ «Հիմնականում ներքին տնտեսությունից թելադրված զարգացումների հետևանքով գնաճը վերադարձել է տատանումների թույլատրելի սահման։ Բայցև, աստիճանաբար ուժեղացման միտում ունի։

Պատահական չէ, որ եթե հունիսին գնաճը տատանվում էր 0.7 տոկոսի սահմաններում, ապա հուլիսին արդեն հասավ 2,3 տոկոսի, իսկ օգոստոսին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմեց 2,5 տոկոս։ Կանխատեսվում է, որ գնաճային միտումները կուժեղանան նաև առաջիկա ամիսներին՝ պայմանավորված առաջին հերթին արտաքին միջավայրից թելադրված զարգացումներով»,- գրում է «Հայոց աշխարհը»: