16 փետրվարի 2005 - 21:59 AMT
ԿՐԱՍՆՈԴԱՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԵԼ Է 16 ՀԱՅ
Բացի սովորական ուղեւորներից «Կրասնոդար-Երեւան» չվերթ կատարող ինքնաթիռ են նստեցվել նաեւ անլեգալ միգրանտներ` Հայաստանի 16 քաղաքացիներ: Նրանք չեն կատարել Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության պահանջները, հատկապես` չեն ձեւակերպել Կրասնոդարի մարզում ապրելու եւ աշխատելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր: Այսօրվանից նրանց արգելված է մուտք գործել Ռուսաստանի տարածք հինգ տարի: