1 սեպտեմբերի 2012 - 12:31 AMT
«ՀԱՅՔ». Հունգարիայի քայլն անհամատեղելի է Եվրամիության դավանած արժեքների հետ

«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ դատապարտում է ութ տարի առաջ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու, ապաև` վերջինի կողմից նրա ազատ արձակման փաստը:

«Հունգարական իշխանությունների` ադրբեջանական ֆինանսական ներդրումների դիմաց մարդասպանին, ըստ էության, գիտակցաբար ազատ արձակելու այս քայլը մենք գնահատում ենք որպես անբարոյականության ծայրաստիճան դրսևորում և համարում անհամատեղելի Եվրամիության դավանած արժեքներին», - ասված է հաղորդագրությունում: