1 սեպտեմբերի 2012 - 13:59 AMT
Սիրիացի ապստամբները սպառնացել են ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները

Սիրիայի ազատ բանակը զգուշացրել է, որ սեպտեմբերի 3-ից կարող է հարվածներ հասցնել նաև քաղաքացիական ինքնաթիռներին Դամասկոսի ու Հալեպի օդանավակայաններում: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ «Աշարք Ալ Ավսթ» թերթի վրա հղումով:

Ինչպես պարզաբանել են ապստամբների ներկայացուցիչները, սովորական չվերթերը իշխանությունները օգտագործում են զենք տեղափոխելու համար:

Մինչդեռ ավիափոխադրողներից շատերը կրճատել են Սիրիա իրականացվող չվերթերը, կամ չեղյալ են հայտարարել:

Օգոստոսի 31-ին ապստամբները հայտարարեցին, նաև, որ լայնածավալ գործողություն են սկսում Հալեպում կառավարական ուժերի օբյեկտները գրավելու ու ոչնչացնելու նպատակով: