1 սեպտեմբերի 2012 - 15:24 AMT
Երիտասարդական շարժումը կոչ է անում անվանափոխել Երևանում գտնվող «Բուդապեշտ» փողոցը

«Մենք» ազգային-հայրենասիրական երիտասարդական շարժումը կոչ է անում ՀՀ կառավարությանը անվանափոխել Երևանում գտնվող «Բուդապեշտ» անվանումը կրող փողոցը, կապված Հունգարիայի ոչ բարեկամական քաղաքականության հետ, և անվանել այն սպա Գուրգեն Մարգարյանի անունով: «Մենք դեմ ենք այդ երկրի հետ թե քաղաքական, թե տնտեսական, և թե՝ ցանկացած այլ առնչություն ունենալուն»,-ասված է «Մենք» ազգային-հայրենասիրական երիտասարդական շարժման տարածած հայտարարության մեջ::