Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատան վրա գրոհելու սպառնալիքները իրավական դաշտից դուրս են: Այս մասին ուսանողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Քանի դեռ Ասսանժը գտնվում է Էկվադորի տարածքում, կարծում եմ` ոչ ոք չի փորձի չմտածված քայլերի գնալ, իսկ ապաստանի նկատմամբ իրավունքը պետք է հարգվի»,-հայտարարել է Լավրովը, մեջբերում է ВВС-ի ռուսական ծառայությունը:
Իր հերթին պաշտոնական Լոնդոնը հայտարարում է, որ երբևէ նման սպառնալիքների մասին չի հայտարարել, իսկ օգոստոսի 24-ին Էկվադորի դեսպանատուն է ուղարկել պաշտոնական նամակ` առաջարկելով վերսկսել բանակցությունները Ասսանժին վերահանձնելու կապակցությամբ: