1 սեպտեմբերի 2012 - 18:45 AMT
Պեկինն անհանգստացած է Սիրիայում հակամարտության էսկալացիայով

Չինաստանի ԱԳ նախարար Յան Ցզեչին իր խորագույն անհանգստությունն է արտահայտել Սիրիայում հակամարտության էսկալացիայի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», համապատասխան հայտարարությունը նախարարն արել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի հետ հեռախոսազրույցում:

«ՉԺՀ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ իրավիճակը Սիրիայում օր օրի ավելի դաժան բնույթ է ստանում»,-ասվում է չինական ԱԳՆ հաղորդագրությունում:

Սիրիայում արդեն ավելի քան 17 ամիս է չեն դադարում զինված բախումներն ընդդիմության և կառավարական զորքերի միջև: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, երկրում զոհերի թիվը գերազանցում է 20 հազարը: