Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հանդիպել է Կիևի «Դինամոյին» և հաղթանակ տարել 3:1 հաշվով: Հաղթանակից հետո «Շախտյորը» 24 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
«Շախտյորի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ասել է, որ իրենք պետք է ավելի շատ աշխատեն իրենց վրա, առաջ շարժվեն, ակտիվ պատրաստվեն Չեմպիոնների լիգային:
«Խաղային ռիթմը, մթնոլորտը նույնիսկ գերազանցել է ՉԼ որոշ խաղերի մակարդակը: Շատ հաճելի է լինել նման հանդիպումների մասնիկը, որովհետև դու անգնահատելի փորձ ես ձեռք բերում, դա շատ օգտակար է: Եթե նման խաղերը շատ լինեին, դա միայն օգուտ կբերեր թե ֆուտբոլիստներին, թե հանդիսատեսին: Երկրպագուները միշտ անհամբեր սպասում են նման խաղերի»,- Մխիթարյանի խոսքերը հաղորդում է Դոնեցկի ակումբի պաշտոնական կայքը:
«Շախտյորը» հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 15-ին «Զարյայի» հետ: