3 սեպտեմբերի 2012 - 12:37 AMT
Արաս Օզբիլիս. «Դինամոյի» դարպաս ուղարկած գոլը գեղեցիկ էր, բայց գլխավորը` հաղթական

«Դինամոյի» հետ խաղը լավ ստացվեց, և գլխավորը, այն ավարտվեց մեր հաղթանակով: Առաջին խաղակեսը մեզ մոտ այդքան լավ չստացվեց, երկրորդն ավելի լավ էր, և մենք կարողացանք խաղային իրավիճակը հօգուտ մեզ շրջել: Շատ հաճելի է հաղթական գոլ խփելը: Բոլորն ինձ հարցնում են, թե ինչպես դա ստացվեց: Բայց իրականում ոչ մի յուրահատուկ բան չկա. ես տարածություն ունեի և որոշեցի օգտվել պահից, չհապաղեցի և գոլ խփեցի: Գեղեցիկ գոլ ստացվեց, բայց ամենագլխավորը, որ այն հաղթական էր իմ թիմի համար»,- «Կուբանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի խոսքերը հաղորդում է rsport.ru-ն:

«Կուբանը» Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Օզբիլիսի գոլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց «Դինամոյին»:

Օզբիլիսը խոստովանել է, որ ռուսական առաջնությունն ավելի ուժեղ է դառնում, և դրա մասին բոլորը գիտեն. «Ինձ դուր է գալիս Ռուսաստանում: Կրանսոդարը հիանալի քաղաք է, և ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս»: