3 սեպտեմբերի 2012 - 13:03 AMT
Հրանտ Բագրատյան. Հայաստանը չպետք է բանակցի Հունգարիայի հետ, քանի դեռ Սաֆարովը չի վերադարձվել այդ երկիր

Հայաստանը չպետք է բանակցի Հունգարիայի հետ, քանի դեռ Ռամիլ Սաֆարովը չի վերադարձվել այդ երկիր: Սեպտեմբերի 3-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը նման դիրքորոշում է հայտնել հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ: «Մենք այլ լծակներ չունենք, այլ ելք չունենք»,-ասել է նա:

Նախկին վարչապետը նշել է, որ Հայաստանն անհապաղ պետք է խզեր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Օգոստոսի 15-ին հունգարացի իրավապահներին հասցեագրված նամակում երաշխիքներ են տրվել, որ Սաֆարովի ցմահ բանտարկությունը կարող է փոխվել դատարանի որոշմամբ միայն ազատազրկման այլ ժամկետի, իսկ պայմանական կարող է ազատ արձակվել միյն 25 տարի պատիժը կրելուց հետո:

Հունգարական կողմը նոտա է հանձնել Ադրբեջանին, որտեղ ասվում է, որ Բաքուն դրժել է իր իսկ խոստումները Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պայմանների մասին, հայտնում է Հունգարիայի կառավարության կայքը: