3 սեպտեմբերի 2012 - 13:45 AMT
Սեպտեմբերի 3-ին Ստամբուլում կկայանա շախմատի պատանեկան Օլիմպիադայի 7-րդ տուրը

Ստամբուլում շարունակվում է մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադան: Հայաստանի պատանեկան հավաքականը 6 տուրերում տարել է 2 հաղթանակ, երեք անգամ ոչ ոքի խաղացել և մեկ անգամ պարտություն կրել:

Օլիմպիադայի 7-րդ տուրում հայկական թիմի մրցակիցը կլինի ՀԱՀ առաջին թիմը: Առաջին խաղատախտակի վրա Տիգրան Հարությունյանը կխաղա Մեթ Պոնի հետ, Մանուել Պետրոսյանը` Ռոլանդ Բեզուդենհուտի, Նորայր Թորոսյանը` Ռոբերտո դե Աբրեուի, իսկ Վլադիմիր Կանջարյանը` Սիմեոն Դարլինգի հետ:

Հայկական թիմը 13 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի հավաքականը, որն ունի 18.5 միավոր: