3 սեպտեմբերի 2012 - 14:20 AMT
Քրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»

Իսպանիայում շարունակում են քննարկել օրվա թեման, որն առնչվում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին:

Պարտուգալացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ իրեն երջանիկ չի զգում «Ռեալում»: Ըստ խաղացողի, նրա տրամադրությունն անմիջապես կապված է մասնագիտական հարցերի հետ: Հաղորդվում էր նաև, որ Ռոնալդուն խնդրել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին թույլ տալ իրեն լքել «Թագավորական ակումբը»:

Ըստ աղբյուրի, Ռոնալդուն կարող է միանգամից երկու ակումբ տեղափոխվել, որից մեկը ֆրանսիական «ՊՍԺ»-ն է, իսկ մյուսը՝ Մախաչկալայի «Անժին»: Ռուսաստանյան ակումբի գլխավոր մարզիչ Գուս Հիդդինկը կարող է շահագրգռված լինել ֆուտբոլիստի ծառայություններում, իսկ ակումբը կարող է գումար չխնայել, խաղացողին «գնելու» համար, հայտնում է championat.com-ը: