3 սեպտեմբերի 2012 - 14:45 AMT
Հ. Բագրատյանը դատապարտել է կառավարության կենսաթոշակային բարեփոխումները

Ըստ աշխատավարձի եկամտահարկի հաշվարկի փոփոխությունը ծանր բեռ կլինի հարկատուի համար, համոզված է Հայաստանի նախկին վարչապետ, խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով, վերջին հաշվով այդ փոփոխությունների հետ միասին կբարձրանա եկամտահարկի չափը: «Եվ եթե գործող աշխատողի մոտ եկամուտը չի փոխվի, ապա հաջորդի մոտ միանշանակ կփոխվի»,- ասել է նա:

Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման շրջանակներում ՀՀ կառավարությունը փոփոխություններ է մտցրել ՀՀ «Եկամտահարկի մասին օրենքում», որի համաձայն, արդեն 2013 թ. հունվարի 1-ից կփոխվի աշխատավարձերի հարկման ձևը, սակայն աշխատավարձերի նվազում չի լինի:

Բագրատյանը հավելել է, որ Հայաստանի իշխանությունները նման քայլեր են կատարում կուտակային կենսաթոշակային ֆոնդ ստեղծելու համար, իսկ միասնական հարկը կարտացոլվի պետբյուջեում և հանդես կգա որպես նպաստ: Ուստի նախկին վարչապետը երկրում անցկացվող կենսաթոշակային բարեփոխումները սխալ է համարում:

Նոր, միասնական եկամտահարկը կունենա հետևյալ դրույքաչափերը` 24.4% (մինչև ամսական 120 հազ. եկամտի դեպքում) և 26 % (ամսական 120 հազ. դրամը գերազանցելու դեպքում): Այս դրույքաչափերը կփոխարինեն այսօրվա գործող եկամտահարկին ու սոցիալական ապահովության վճարներին:

2013 թ. հունվարի 1-ից գործատուները պետք է պարտադիր կերպով հաշվետվություն ներկայացնեն միասնական եկամտահարկի մասին էլեկտրոնային տարբերակով և էլեկտրոնային ստորագրությամբ: