Վաղը Հունգարիայում մեծ բողոքի ակցիա է լինելու՝ կապված ՍաՖարովի արտահանձնման հետ: Ակցիային իրենց մասնակցությունը հաստատել են հազարավոր հունգարացիներ: Այս մասին յասօր , Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հունգարացի հայագետ Բենեդեկ Զիգմոնդը: Զիգմոնդը նշեց, որ ինքը հպարտ է, որովհետև հունգարացիները արտահայտեցին իրենց կամքը՝ դեմ գնալով կառավարությանը.« Հունգարացիները ցույց են տվել և շարունակում են ցույց տալ, որ հայերի կողքին են: Այս ընթացքում նրանք հանդես են եկել մի շարք ակցիաներով, և այսօր էլ ես այստեղ եմ և խոսում եմ ոչ թե իմ երկրի կառավարության, այլ իմ ժողովրդի անունից և ասում եմ, որ մենք հայերի կողքին ենք»: Նա նշեց, որ Սաֆարովի արտահանձնումը դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել հունգարական 2 ընդդիմադիր կուսակցություններ, ինչպես նաև՝ տեղի կաթոլիկ եկեղեցին: Զիգմոնդը Հունգարիայի այս քայլը բացատրում է նրանով, որ այժմ Հունգարիան ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, բացի այդ կառավարությունը նախապես Ադրբեջանից երեշխիք է ստացել, որ հանցագործը կաշարունակի կրել պատիժը: Նա պնդում է, որ Հունգարիայի իշխող կուսակցությունը իրականում հայամետ է: Նա նշեց նաև, որ վաղը և հետագա ակցիաների ժամանկ էլ ժողովուրդը պահանջելու է, որ կառավարությունը միջազգային բոլոր հարթակներում պայքարի, որ Սաֆարովը բանտարկվի կամ Ադրբեջանում կամ որևէ այլ երկրում: