
2008 թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 4-ը նշվում է որպես արտակարգ իրավիճակների աշխատողի օր։
Վաղը տոնական միջոցառումների շարքում են ՀՀ ԱԻՆ պոլիկլինիկայի և Երևանի թիվ 8 հրշեջ մասի նորակառույց շենքի բացման արարողությունները։ Տեղի կունենա նաև Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ, որին ներկա կգտնվեն բարձրաստիճան հյուրեր, ուժային կառույցների ղեկավարներ, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը: