3 սեպտեմբերի 2012 - 15:11 AMT
Ռուսաստանը մինչև 2018-ը կստեղծի նոր միջմայրցամաքային հրթիռ

Ռուսաստանը մինչև 2018-ը կստեղծի նոր ծանր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, երկուշաբթի օրը «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել է Ռազմավարական նշանակության հրթռիային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կարակաևը: «Հրթիռի կառուցումը շարունակվում է: Ավարտը` 2018»,- ասել է նա:

ՌԴ ՊՆ ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը չհրաժարվի Եվրոպայում ՀՀՊ համակարգեր ստեղծելու իր պլաններից, Ռուսաստանը կձեռնարկի հակազդեցության միջոցներ, այդ թվում` նոր ծանր հեղուկ-վառելիքային հրթիռ: