18 փետրվարի 2005 - 16:58 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՈՂՋՈՒՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՐՈՇՈՒՄ
Ռուսաստանը պատրաստ է ողջունել կողմերի` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ ցանկացած նախաձեռնություն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, այդ հարցում Ռուսաստանը հանդես է եկել եւ հանդես է գալիս միջնորդի դիրքերից, այդ իսկ պատճառով պատրաստ է ընդունել հակամարտության կողմերի ցանկացած որոշում: Ինչ վերաբերում է հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների առկայությանը, Սերգեյ Լավրովը նշել է, որ այդ հարցը քննարկվել է բանակցությունների բոլոր փուլերում, երբ խոսքը գնում էր հակամարտության կարգավորման մեխանիզմների մասին: