3 սեպտեմբերի 2012 - 14:58 AMT
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Սաֆարովին ներում շնորհելու մասին որոշումը արդարացում չունի

Ադրբեջանի իշխանությունների որոշումը հայ սպայի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված և Հունգարիայից արտահանձնված Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և ազատ արձակելու մասին կասկածի տակ է դնում հանցավորությանը հակազդելու միջպետական համակարգի գործունակությանը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Այդ քայլը, որն ակնհայտորեն արվել է ելնելով կոնյուկտուրային քաղաքական նպատակներից, չի կարող արդարացվել ոչ մի բանով:

Ավելին, հանցագործի հերոսացումը միայն կնպաստի տարածաշրջանային առանց այդ էլ բարձր լարվածության աճին»,-ասել է Բորդյուժան լրագրողներին երկուշաբթի օրը՝ մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների որոշումը հայ սպայի մարդասպանին ներում շնորհելու մասին: