18 փետրվարի 2005 - 17:16 AMT
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ԵՍ ՈՒՆԵՄ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐ ԵՎ ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆ
«Ես ունեմ թբիլիսյան արմատներ եւ հայի արյուն», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: «Իմ հայրը Թբիլիսիից է, իսկ համեմատել հայկական արյունս որեւէ այլի հետ դժվար է, քանի որ ուրիշը ես չունեմ»,-նշել է Սերգեյ Լավրովը: