3 սեպտեմբերի 2012 - 18:02 AMT
Նորվեգացի լրագրողը գիրք է գրել ահաբեկիչ Բրեյվիկի մասին

Նորվեգացի լրագրող և գրող Հյետիլ Ստուրմակը սեպտեմբերի 3-ին հրապարակել է «Մարդասպանի նամակները» գիրքը, որտեղ հավաքել և հրապարակել է ավելի քան 7 հազար էլեկտրոնային հաղորդագրություններ, որոնք հաքերների կողմից վերցվել են Անդերս Բրեյվիկի փոստարկղից, գրում է Lenta.ru-ն:

Գրքի հեղինակը հայտարարել է, որ նամակներն իրեն է հղել տեղական Noria հաքերային խումբը, որը խնդրել է վերջիններս փոխանցել նաև տեղական ոստիկանությանը: