3 սեպտեմբերի 2012 - 19:17 AMT
Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 1:0 հաշվով զիջում է Ռուսաստանին

Ստամբուլում սեպտեմբերի 3-ին տեղի է ունենում Շախմատի համաշխարհային Օլիմպիադան:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է Ռուսաստանի դեմ, այս հավաքականներն առայժմ պարտություն չեն կրել և կիսում են 1-2 հորիզոնականները:

Առաջինն ավարտվել է Լևոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ պարտիան: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով, և 35-րդ քայլում զիջեց մրցակցին: Սա Օլիմպիադայում Արոնյանի առաջին պարտությունն էր: Հայաստան-Ռուսաստան հաշիվն առայժմ 0:1 է` հօգուտ ռուս շախմատիստների:

Սերգեյ Մովսիսյան-Ալեքսանդր Գրիչուկ, Վլադիմիր Հակոբյան-Սերգեյ Կարյակին և Գաբրիել Սարգսյան-Դմիտրի Յակովենկե պարտիաները դեռ շարունակվում են: