4 սեպտեմբերի 2012 - 10:22 AMT
Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակ է տարել Արգենտինայի նկատմամբ

Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում, որը տեղի է ունենում Ստամբուլում, Հայաստանի կանանց հավաքականը 3,5:0,5 հաշվով պարտության է մատնել Արգենտինայի հավաքականին:

Ոչ ոքի է ավարտվել միայն Էլինա Դանիելյան-Կարոլինա Լուխան պարտիան: Մնացած խաղատախտակներում հայ շախմատիստուհիները հաղթել են իրենց մրցակիցներին: Լիլիթ Մկրտչյանը պարտության է մատնել Մարիա Պլազաոլային, Լիլիթ Գալոյանը` Մարիա Ֆերնանդեսին, իսկ Մարիա Կուրսովան` Այլին Մարտինեսին:

Հայաստանի կանանց հավաքականը հավաքել է 8 միավոր և բարձրացել 23-րդ տեղը: Աղյուսակը 11 միավորով գլխավորում է Ռուսաստանի հավաքականը:

7-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Իտալիան:

Կանանց մրցաշարն ընթանում է շվեյցարական համակարգով 11 տուրերով և կավարտվի սեպտեմբերի 10-ին: Մրցաշարում հանդես են գալիս 122 հավաքականներ: