4 սեպտեմբերի 2012 - 12:37 AMT
Երիտասարդների ԱԱ. Հունահռոմեական ըմբիշներ Կարապտե Չալյանն ու Վահե Սիմոնյանը հաջող են մեկնարկել

Ըմբշամարտի երիտասարդական աշխարահի առաջնությունում, որն անցնում է թայլանդական Պատայա քաղաքում, մինչև 74 կգ քաշային կարգում ըմբիշ Կարապետ Չալյանը 1/16 եզրափակչում 8:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կորեացի Նեուլ Ջեոնի հանդեպ: 1/8 եզրափակչում Չալյանի մրցակիցը կլինի Ռավինդեր Ռավինդերը (Հնդկաստան), որն ավելի ուժեղ գտնվեց, քան Մայքլ Վագները Ավստրիայից:

Մինչև 96 կգ քաշային կարգում երեք շրջանում 3:2 հաշվով Վահե Սիմոնյանը հաղթեց Տինչիտուկ Տոկտորբաևին (Ղրղզստան): 1/8 եզրափակչում Սիմոնյանը կհանդիպի Քևին Կաստիլլոյի (Հոնդուրաս) հետ, նա հաղթել է Յերկին Շայկիևին (Ղազախստան): Վազգեն Խաչատրյանը (60 կգ ք/կ) 1/16 եզրափակչում զիջեց ադրբեջանցի Ռովշան Թագիևին:

Իսկ մինչև 50 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը 1/8 եզրափակչում կհանդիպի Բենսե Ջունասի (Հունգարիա) հետ: