18 փետրվարի 2005 - 21:57 AMT
2005 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ
Ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին Երեւանում կկայանա Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի համատեղ հերթական նիստը, այսօր հայտարարել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ Գարեգին Մելքոնյանը: Նրա խոսքերով` նախկին նիստը կայացել է Բրյուսելում 2004 թվականին: Գ.Մելքոնյանը նշել է, որ 2005 թվականի վերջին կամ 2006 թվականի սկզբին կկայանա հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Բացի այդ, 2005 թվականին նախատեսվում է հայ-բելոռուսական միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստի անցկացումը, նշել է Գ.Մելքոնյանը: