4 սեպտեմբերի 2012 - 15:36 AMT
ՀԱՊԿ. Հայաստանում ռազմական նշանակության գործարան կբացվի

ՀԱՊԿ մասնակիցները պայմանավորվում են իրենց տարածքներում գործարաններ ու պաշտպանական նշանակության օբյեկտներ բացելու վերաբերյալ: Ռազմական գործարաններ կբացվեն ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ ԱՊՀ երկրներում, որոնք ՀԱՊԿ անդամ են՝ Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում ու Տաջիկստանում: Այժմ ռուսական կողմը մշակում է նախագծի համար անհրաժեշտ ընդհանուր փաստաթղթերի պատրաստման հարցը:

Ինչպես հայտնում է «Իզվեստիան», արդյունաբերական առևտրի նախարարության վրա հղումով, գերատեսչությունը օրենսդրական բազա է պատրաստում այդ ոլորտում համագործակցության համար:

«Առանձին հարց է ռազմական տեխնիկայի արտադրության գործարանների ստեղծումը ՀԱՊԿ շրջանակներում: Մենք ռազմատնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագրեր ենք մշակում այդ ոլորտում»,-ասել է ոլորտում աշխատող պաշտոնյան:

ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հաստատել է, որ մասնակից երկրները քննարկում են համատեղ ռազմական արտադրություն ստեղծելու մտադրությունը:

Արտադրական միավորումները Ռուսաստանը չպետք է տեղակայի միայն իր տարածքում: «Մենք հասկանում ենք, որ մեր գործընկերները ենթադրում են ներդրումներ անել, հուսալով, որ հանասելիություն կստանան որոշո տեխնոլոգիաներին: Վերջնական արտադրանքը կարող է արտադրվել Ռուսաստանի սահմաններից դուրս»,-ասել է Վլադիմիր Գուտենևը: