4 սեպտեմբերի 2012 - 16:28 AMT
Կարապետ Չալյանը ըմբշամարտի երիտասարդական ԱԱ նվաճել է բրոնզե մեդալ

Թայլանդական Պատայա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը մինչև 74 կգ ք/կ նվաճել է բրոնզե մեդալ:

¼ եզրափակիչում նա զիջել է Տորնիկե Ձամանաշվիլիին, սակայն քանի որ վրացի ըմբիշը հասել է եզրափակիչ, Չալյանն իրավունք է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:

Նա անցկացրել է երկու մենամարտ և 2:0 հաշվով հաղթել Ալեքսանդր Կուխտային (Ուկրաինա), իսկ վճռորոշ մենամարտում 3:0 հաշվով հաղթել է թուրք Իսմաիլ Քոչասլանին: