4 սեպտեմբերի 2012 - 16:38 AMT
Բերդ քաղաքի կորած բնակչին դեռ չեն գտել

Սեպտեմբերի 2-ին անհետացած Բերդ քաղաքի բնակիչ՝ 1941 թ. ծնված Ասքանազ Մելիքյանին դեռ չեն գտել: Այս մասին PanARMENIAN.Net-ին փոխանցեցին ԱԻ նախարարությունից: Նախարարությունից փոխանցեցին նաև, որ որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան Ասքանազ Մելիքյանը նախիրն ուղեկցել է «Դուռնալու» կոչվող հանդամաս և չի վերադարձել: