4 սեպտեմբերի 2012 - 19:08 AMT
Սաֆարովի էքստրադիցիան դատապարտող բողոքի ցույց է տեղի ուենցել նաև Կալկաթայում

2012 թվականի սեպտեմբերի 4-ին Հնդկաստանի հայ համայնքն իր ընդվզումն ու բողոքի ձայնը բարձրացրեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսության առջև` Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին պաշտոնական Բաք-վին անօրինական արտահանձման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ազա-տություն շնորհելու կապակցությամբ:

Համայնքի կողմից բողոքի նամակ հանձնվեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսությանը:

Նամակը հյուպատոսին հանձնելիս Հայր Խորենն իր խորը վրդովմունքը հայտնեց և ասաց, որ եթե վերջինս այս անարդար արտահանձման դեմ ընդվզի և, ի նշան բո-ղոքի, հրաժարական տա, ապա կդառնա իր հերոսը: