19 փետրվարի 2005 - 19:13 AMT
ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ
Մարտին Հայաստանում լույս կտեսնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի ժողովածու, հայտարարել է ժողովածուի խմբագիր, Հայաստանի ազգային արխիվի պետ Ամատունի Վրաբյանը: Նրա խոսքերով` ժողովածուում կներառվեն շուրջ 700 արխիվային փաստաթղթեր, որոնք շատ դաժան պատմություններ են ներառում, սակայն դրանք պետք է հրապարակվեն: Նա իրականությանը չհամապատասխանող է որակել թուրքական ԶԼՄ-ների հրապարակումները արխիվային փաստաթղթերի գաղտնիության մասին: Վիրաբյանը հավաստիացրել է, որ բոլոր այդ փաստաթղթերը, որոնց թիվը հասնում է 12 հազարի, մատչելի են հասարակայնության համար եւ բաց էին անգամ խորհրդային շրջանում: