4 սեպտեմբերի 2012 - 19:14 AMT
Շախմատի Օլիմպիադա. Հայաստան-Չինաստան հաշիվն առայժմ հավասար է` 1.5:1.5

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում ավարտվել է Հայաստանի և Չինաստանի հավաքականների միջև 3-րդ պարտիան:

Այս անգամ ոչ ոքի են խաղացել Գաբրիել Սարգսյանն ու Քսինգժի Բուն: Մինչ այդ ոչ ոքի էին ավարտվել Լևոն Արոնյան-Հաո Վանգ և Վլադիմիր Հակոբյան-Լիրեն Դինգ պարտիաները: Հայաստան-Չինաստան հաշիվն արդեն 1.5:1.5 է:

Սերգեյ Մովսիսյան-Յուե Վանգ պարտիան դեռևս շարունակվում է:

Օլիմպիադայում աշխարհի չեմպիոնները` հայ շախմատիստները շարունակում են վստահորեն հանդես գալ: Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել Բոլիվիայի, Բանգլադեշի, Իսպանիայի, Ֆիլիպինների և Ուկրաինայի հավաքականների նկատմամբ, ապա միավորներ է կիսել Ռուսաստանի հավաքականի հետ: