4 սեպտեմբերի 2012 - 21:07 AMT
Վերջին օրերի ընթացքում Դամասկոսի արվարձաններում զոհերի թիվը հասնում է 73-ի

Սիրիացի զինվորականներն այսօր հատուկ օպերացիա են անցկացնում` մաքրելով Դամասկոսի շրջակայքը: Դաժան բախումների մասին հաղորդագրություններ են ստացվում քաղաքի հարավային ծայրամասերից` Թադամունից, Յարմուկայից և Սիտ-Զեյնաբից, ինչպես նաև Լաջատայից և Նավիից, որոնք տեղակայված են դեպի Հորդանան տանող մայրուղու վրա: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Օրիենտ թի-վի» հեռուստաալիքի տեղեկություններով, վերջին օրերի ընթացքում Դամասկոսի արվարձաններում զոհերի թիվը հասնում է 73-ի: