21 փետրվարի 2005 - 16:49 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀՆԵԱԲԱՆԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն Է տարածել, որով «դատապարտում» Է Լեռնային Ղարաբաղում, Շուշիի մոտակայաքում իրականացվող հնեաբանական պեղումների անցկացումը: «Այս ինքնակամ քայլը, որը նախաձեռնել Է Ադրբեջանի «օկուպացված տարածքում» Լեռնային Ղարաբաղի կառավարությունը, վանդալիզմի ակտ Է, որի նպատակն Է կեղծել պատմական ճշմարտությունը հոգուտ հայերի», նշվում է հայտարարության մեջ: