5 սեպտեմբերի 2012 - 10:55 AMT
ԵՊՀ-ն չի մասնակցի Բուդապեշտի համալսարանի կազմակերպած գիտաժողովին

ԵՊՀ-ն հրաժարվել է մասնակցել «Հարավային Կովկասը և հարևանները» ծրագրի շրջանակներում իրականացվող 2012 թ. սեպտեմբերի 7-10-ը կայանալիք գիտաժողովին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԵՊՀ լրատվական ծառայությունից, Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու փաստի կապակցությամբ ԵՊՀ-ն Բուդապեշտում գտնվող Կենտրոնական եվրոպական համալսարանի Արևելյան միջերկրական ուսումնասիրությունների կենտրոնի (CEU Center for Eastern Mediterranean Studies) և եվրոպական մի շարք այլ համալսարանների կողմից կազմակերպված գիտաժողովին չի մասնակցելու, և այն տեղի չի ունենա Երևանի պետական համալսարանում: