5 սեպտեմբերի 2012 - 12:41 AMT
Հայաստանի թենիսի ֆեդերացիան անցկացնելու է անվճար դասընթացներ ԶԼՄ ներկայացուցիչների համար

Հայաստանի թենիսի ֆեդերացիան սեպտեմբերին անցկացնելու է անվճար դասընթացներ այն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, ովքեր պարբերաբար լուսաբանել են հայկական թենիսն ու նպաստել դրա զարգացմանը Հայասատնում:

Մասնակիցները կբաժանվեն չորս խմբի և շաբաթական կանցկացնեն երկուական մարզում: Իսկ դասընթացի ավարտին մասնակիցների միջև կանցկացվի մրցաշար, PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: