5 սեպտեմբերի 2012 - 17:07 AMT
Հունաստանը մտադիր է Գերմանիայից փոխհատուցում պահանջել նացիստական օկուպացիայի համար

Հունական խորհրդարանում քննարկվում է Գերմանիայից` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական օկուպացիայի համար փոխհատուցում պահանջելու հարցը:

Ըստ ֆինանսների փոխնախարար Քրիստոս Ստայկուրասի, Հունաստանը երբեք չի հրաժարվել նման փոխհատուցման իրավունքից:

Հունաստանի ֆինանսների նախարարությունը հաշվարկել է, որ Բեռլինն Աթենքին պարտք է 7.5 մլրդ եվրո: Այս մասին հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները: