5 սեպտեմբերի 2012 - 17:08 AMT
Հալեպում ոչնչացվել են տասնյակ գրոհայիններ

Առավոտյան Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպում կառավարական զորքերի կողմից իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում ոչնչացվել են տասնյակ գրոհայիններ: Այս մասին «Սուրիա» հեռուստաալիքին հաղորդել է Հյուսիսային նահանգի ռազմական հրամանատարության շտաբի աղբյուրը: Ըստ նրա, չեզոքացվել են ահաբեկչական խմբավորումների ռազմական փոխադրամիջոցներ, որոնց վրա տեղադրված են եղել գնդացիրներ:

Հալեպի բնակիչները աջակցություն են ցուցաբերում զինծառայողներին` օգնելով հայտնաբերել գրոհայինների թաքստոցները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: