5 սեպտեմբերի 2012 - 18:43 AMT
Մոտ 15 հազար սիրիացի փախստականներ ապաստան են խնդրել ԵՄ երկրներում

Ընթացիկ տարում մոտ 15 հազար սիրիացիներ դիմել են Եվրամիության երկրներին` խնդրելով ապաստան: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել են Բելգիայի փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով քարտուղարությունում:

Ըստ գերատեսչության, տարվա սկզբից Բելգիայից ապաստան են խնդրել 395 սիրիացիներ, նրանցից 77-ը` օգոստոսին:

ՄԱԿ-ի տվյալներով, հակամարտության ողջ ընթացքում ավելի քան 1,2 միլիոն սիրիացիներ ստիպված են եղել լքել իրենց տները:

Սիրիայում հակամարտությունը չի դադարում սկսած 2011թ մարտից: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, բախումների զոհ է դարձել ավելի քան 20 հազար մարդ: