5 սեպտեմբերի 2012 - 18:56 AMT
Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը հավաք է անցկացնում Ռուսաստանում

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Տիգրան Բաբայանի ղեկավարությամբ Ռուսաստանի Արմավիր քաղաքում 10 մարզիկներով սեպտեմբերի 2-14 ը անց է կացնում ուսումնամարզական հավաք:

Հայ մարզիկները պատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Տիգրան Բաբայանին օգնում է երիտասարդական հավաքականի մարզիչ Նաիրի Մաթևոսյանը:

Երիտասարդների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-24-ը Խորվաթիայի Պորեկ քաղաքում, այնտեղ Հայաստանը կներկայացնեն 8 ձյուդոիստներ, PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից: