5 սեպտեմբերի 2012 - 19:39 AMT
Սիրիացի ապստամբները սպանել են Հոմսի մոտակայքում տեղակայված Հասսանիա բնակավայրի 5 բնակչի

«Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման ծայրահեղականները գրոհել են Հոմսի մոտակայքում տեղակայված Հասսանիա բնակավայրը, որտեղ քրիստոնյաներ են բնակվում:

Գրոհի ընթացքում, ապստամբները սպանել են 5 բնակչի, 17 մարդ պատանդ է վերցվել, հաղորդում է «Ադ-Դունյան»:

Աղբյուրները նաև հաղորդում են Հոմսի մի շարք շրջաններում բազմաթիվ գրոհայինների և մի քանի զինվորական մեքենաների ոչնչացման մասին: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, սիրիական բանակը ապստամբներից և գրոհայիններից մաքրել է Հոմսի գրեթե 80 տոկոսը: