Հայաստանի և Գերմանիայի տղամարդկանց հավաքականների գլխավոր մարզիչներն արդեն հրապարակել են շախմատիստների անունները, ովքեր համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում կխաղան միմյանց հետ:
Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Արկադի Նեյդիչը, Սերգեյ Մովսիսյանը կխաղա Իգոր Հենկինի հետ, Վլադիմիր Հակոբյանը` Գեորգ Մեյերի, Գաբրիել Սարգսյանը` Դանիել Ֆրիդմանի:
Հայ շախմատիստներն իրենց հաշվին ունեն 13 միավոր և զբաղեցնում են 3-րդ տեղը: Գերմանիան 5-րդ տեղում է:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանը, որն ունի 15 միավոր և կխաղա ԱՄՆ հետ, իսկ երկրորդ տեղում Չինաստանն է, որը պետք է հանդիպի Ֆիլիպինների հետ:
Հայաստանի հավաքականը երկու անգամ դարձել է Օլիմպիադայի չեմպիոն 2006-ին և 2008-ին:
40-րդ Օլիմպիադան ընթանում է շվեյցարական համակարգով 11 տուրերով: Տղամարդկանց մրցաշարում են հանդես են գալիս 155 թիմեր: Օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 10-ին: