6 սեպտեմբերի 2012 - 15:42 AMT
Սերժ Սարգսյան. ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ն մրցակցող կազմակերպություններ չեն

Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի ՀԱՊԿ-Հայաստան և ՆԱՏՕ- Հայաստան համագործակցության մասին հարցին, ասաց որ ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ն մրցակցող կազմակերպություններ չեն. «Կարծում եմ մենք հաջողությամբ ենք համադրում համագործակցությունը ՀԱՊԿ-ում և ՆԱՏՕ-ում։ ՀԱՊԿ-ին անդամակցությունը մեր երկրի ռազմաքաղաքական անվտանգության բաղցկացուցիչ կարևոր մաս է։ Մենք դա արել ենք գիտակցված, և հիմա ել հավատարիմ ենք ՀԱՊԿ-ի սկզբունքերին: Ես անկեղծորեն չեմ համարում, որ ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը հակամարտող կազմակերպություններ են, առավել ևս չեմ համարում, որ անդամ երկրները չպետք է համագործակցեն։ Ընդհակառակը, այդ համագործակցությամբ մենք պետք է հասնենք կայունության։ Եվ ինչպես բազմիցս ասել եմ, որ մեր գործողություններով մենք չպետք է տեղիք տանք հարաբերությունների սրման։ Իսկ ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը մեր համար օգտակար է, և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մեզ համար կարևոր է։ և պարոն գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ես ասացի, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը բխում է մեր երկրի շահերից»: