23 փետրվարի 2005 - 17:52 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ԲԱՑԱՌԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չի բացառում Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջորջ Բուշի Բրատիսլավայում առաջիկա հանդիպման ընթացքում ղարաբաղյան խնդրի քննարկման հնարավորությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրա խոսքերով, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են, այդ պատճառով տարածաշրջանային այլ խնդիրների հետ միասին, հնարավոր է, քննարկվի ղարաբաղյան խնդիրը: «Չեմ կարծում, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարներն ընդունեն մինչ այժմ հակամարտության կողմերին անհայտ ինչ-որ որոշումներ»,- նշել է Անդրանիկ Մարգարյանը: