7 սեպտեմբերի 2012 - 12:43 AMT
Amnesty International-ը կոչ է անում Բաքվին խելքի գալ և չեղյալ հայտարարել Սաֆարովի արտոնությունները

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ ադրբեջանական իշխանությունները պետք է չեղյալ հայտարարեն հայ սպայի մարդասպան Ռամիլ Սաֆարովին տրամադրած բոլոր արտոնությունները: Կազմակերպությունը մտահոգություն է հայտնում, որ Սաֆարովին ներում շնորհելը կարող է Ադրբեջանում ընկալվել որպես ազգային ատելության հողի վրա բռնության թույլտվություն: Ընդգծելով, որ Ադրբեջանի ղեկավարության այդ քայլը հանգեցրել է հայերի և ադրբեջանցիների հարաբերությունների լարվածության աճին, կազմակերպությունը կոչ է արել երկու երկրներին դատապարտել էթնիկական հողի վրա բռնությունը: Կազմակերպությունը կոչ է անում նաև Հայաստանի իշխանություններին հաստատել ադրբեջանցիների նկատմամբ վրեժխնդրության անընդունելիությունը:

Ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում է շնորհել Ադրբեջանի նախագահը: